ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
- Հայաստանի ազգային անվտանգություն - Հայաստանի եւ Միջին արեւելքի պատմություն (XVII – XX դդ.) - Հայաստանի ռազմական պատմություն - Ամերիկյան պատմագրություն Հայաստանի վերաբերյալ - Հայաստան-սփյուռք հարաբերություններ - Անդրկովկասի աշխարհագրա-քաղաքական եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ
«ԱՐԱՐԱՏ» ՌԱԶՄԱՎԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Սեղմեք լոգոն կայք այցելելու համար:

|

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Արմեն Այվազյանն «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենն է։ Նա աշխատում է նաև Մաշտոցի անվ. Մատենադարանում որպես ավագ գիտաշխատող։ Պատմագիտության թեկնածու է 1992 թ-ից, քաղաքագիտության դոկտոր` 2004 թ-ից.։
1992-1994 թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ 1994-ից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի և Ստանֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Դոկտ. Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։
Նա աշխատել է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ որպես քաղաքագիտության դասախոս և ՀԱՀ-ի Քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, Երևանի պետական համալսարանում՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայում՝ որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թթ. եղել է Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար։
Դոկտ. Այվազյանը մի շարք գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ստորև նշված են նրա հեղինակած և խմբագրած գրքերը.
- Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին (Երևան, 2022)
- Հայ զինվորականության պատվո վարքականոնը. 4–5-րդ դարեր (Երևան, 2021, երկրորդ, ընդլ. և լրամշ. հրատ.)
- 449-451 թթ. հայ-պարսկական պատերազմը. պատերազմափուլերն ու ճակատամարտերը (2016, Երևան. 2017, Ս. Պետերբուրգ, ռուսերեն)
- Հայ զինվորականությունը Բյուզանդական կայսրությունում. հակամարտությունն ու դաշնությունները Հուստինիանոս եւ Մավրիկիոս կայսրերի օրոք (2012, 2014, 2-րդ լրամշ. հրատ, Ալֆորվիլ (Փարիզ), անգլ.)
- Les Forces Militaires Arméniennes dans l'Empire Byzantin: Luttes et alliances sous Justi-nien et Maurice. Traduction de l'anglais par Pascal Bataillard (Alfortville, 2013).
- Հայկական ինքնության հիմնաքարերը. բանակ, լեզու, պետություն (2007)
- «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Բ։ Ռազմավարության և անվտանգության հարցեր։ Աշխատությունների ժողովածու: Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2007)
- «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Ա։ Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի: Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2006)
- Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը. գիտական նյութերի հատընտիր: Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2005)
- «Հայագիտության զարգացման ռազմավարությունը փոփոխվող միջազգային գիտական միջավայրում», «Հայաստան» տեղեկագիր (հատուկ թողարկում), № 3 (5) (սեպտեմբեր, 2005)
- Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի։ Մասն Ա (2003), 2-րդ լրացված և մշակված հրատ. (2004)
- Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում (2003)
- Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն (2001)
- Հայ զինվորականության պատվո վարքականոնը, 4-5-րդ դարեր (2000)
- Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն (1998)
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը (1998)
- The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (1997)
|