ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
[էջ 258]
Հեղինակի մասին
Արմեն Այվազյանը ծնվել է 1964 թ., Երևանում: Պատմագիտության թեկնածու է (1992 թ-ից), մեկուկես տասնյակ գիտական հոդվածի հեղինակ: Նրա՝ 1720-ական թթ. հայոց ազատամարտին նվիրված ուսումնասիրությունը հրապարակվել է վեց մասից բաղկացած հոդվածաշարով «Պատմա-բանասիրական հանդես»-ում (1990-1992, համարներ 129-134): 1997 թ. լույս է տեսել Այվազյանի՝ «1720-ական թթ. Հայոց ապստամբությունը և. ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը» մենագրությունը (անգլերեն): 1998 թ. մարտին հրապարակվել է « Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը» գիրքը (հայերեն):
1992—1994 թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական և Եվրոպայի Անվտանգության և համագործակցության Խորհրդակցությունում (այժմ՝ Կազմակերպությունում) ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա): Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին Երևանում, Հռոմում, Պրահայում, Վիեննայում: 1994-1998 թթ. աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում որպես ավագ գիտաշխատող, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՄ)՝ որպես Քաղաքագիտության դասախոս և ՀԱՄ-ի Քաղաքական Ուսումնասիրությունների Կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող:
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Այվազյան, Ա.,Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության
մեջ. - Եր.։ «Արտագերս» հրատ., 1998. 258 էջ։ |
Տես նաև |