ArmenianHouse.org - Armenian Literature, History, Religion
ArmenianHouse.org in ArmenianArmenianHouse.org in Russian

Armen Ayvazyan

THE ARMENIAN REBELLION OF THE 1720S AND THE THREAT OF GENOCIDAL REPRISAL

Previous | Contents | Next

[page 83]

SUMMARY

(in Armenian)

1720-ական թթ. Հայոց ապստամբությունը և ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը

Երկարամյա նախապատրաստումից հետո՝ 1722 թ. գարնանը Արևելյան Լեռնահայաստանում՝ Արցախի և. Սյունիքի տարածքում Հայերն ինքնիշխանություն հռչակեցին: Միաժամանակ, գաղտնի աշխատանք էր տարվում համահայկական ապստամբություն կազմակերպելու ուղղությամբ։ Նույն թվի հոկտեմբերին, օգտվելով աֆղանների ներխուժումից Իրան, ռուսական զորքերը գրավեցին հասպիս ծ ո վի ՝ այն ժամանակ դեռևս Իրանին պատկանող ափամերձ շրջանները։ Այս փոխկապակցված զարգացումներր հակահայկական ծայրահեղ տրամադրությ ուն¬ներ առաջացրին և´ Իրանում, և՛ Օսմանյան Թուրքիայում։ Իրանում, սակայն , այս տրամադրություններս վաղանցուկ եղան,քանզի 1723 թ. թուրքական բանակների ներխուժումը ծնունդ տվեց հայ- պարսկական ռազմաքաղաքական շուրջ տասնամ յա համագործակցությանը։ Ուսումնասիրությունն առաջին անգամ համակողմանիորեն քննում է այդ տարիներին հայոց մեջ արթնացած, իրենց իսկ բառերով ասած՝ «ազգովին բնաջնջման ենթարկվելու» տագնապը: Ուշագրավ է, որ հայերի այս սաստիկ անհանգստությունն առկա էր իրանական և օսմանյան պետու¬թյունների ողջ տարածքում, ռազմաճակատներին մոտ և հեռու վայրերում՝ Թիֆլիսում, Ռեշտում, Շամախիում, Ղարաբաղում, Պոլսում և այլուր։ Ավելին՝ թեև ստորև ներկայացված սկզբնաղբյուրները հեղինակել են տարբեր կենսագրություն և հասարակական դիրք, հակամետ գաղափարախոսություն ու դավանանք ունեցող հայ անհատներ, այդուհանդերձ նրանք բոլորը միմյանցից անկախ, ստեղծված սպառնալից կացությունը գնահատել են նույն կերպ՝ անգամ նույն բառերով ու դարձվածներով: Քննությունից պարզվում է , որ հայոց այս տագնապն ամենևին անհիմն և զգացմունքային չէր , այլ . ա) բխում Էր Իրանի և Թուրքիայի քաղաքական- հասարակական իրականության սթափ գնահատումից, և բ) արդյունք Էր այն

[page 84]

սպառնալիքների, որ ուղղում էին հայերի դեմ սկզբում պարսիկները , ապա թուրքերն ու սրանց դաշնակից կովկասյան սուննի լեռնականներ։ Օրինակ, ըստ 1725 թ. մարտի 9-ին Ստամբուլից Վենետիկ ՝ ՄԽիթար Սեբաստացուն ուղարկված մի նամակի. «թագաւորն (իմա՝ սուլթան Ահմեդ III-ը) տաղտկւսցեալ է ի հայոց եւ բազմիցս կամեցեալ է ... բնաւ զհայս բնաջինջ առնել, բայց մուֆթին ոչ տուեալ է զհրաման առ ի բնաջինջ առնել զհայս »։ Այս առումով ուշագրավ է հատկապես 1723 թ. սկզբին օսմանյան կառավարության ՝ Ֆաթվայի կարգով րնդունած այն որոշումը , որով բանակին հրահանգվում էր զանգվածաբար գերեվարել ե ոչնչացնել Իրանի շիա և քրիստոնյա դիմադրող բնակչությունը։ 1730 թ. նույն որոշումը վերահաստատվել էր շիաների նկատմամբ։ Իսկ հայերին բնաջնջելու գաղափարը , օսմանյան կառավարությունը հղացել էր այն բանից հետո, երբ իր կանոնավոր զորքերը, բախվելով Արցախում և Սյունիքում հայոց կազմակերպած հզոր դիմադրությանը , չարաչար պարտություններ էին կրել. համաձայն վերոհիշյալ գրության՝ «ի պատճառս Սղնախու Հայերուն կարի զայրացեալք են մեծամեծք տեղւոյս՝ անհաւատարիմ ասելով» կամ, ինչպես շեշտված է մեկ այլ վավերագրում՝ «եւ այս ամենայն վարկանի պատճաոեցեալ գոլ ի յաւերմանէ զօրաց Տաճկաց ի Հայոց»։ Օսմանցիների կասկածն այն էր, որ հայության արևմտյան հատվածը ևս կարող էր զենքի դիմել՝ «թէ աստ եղեալքն եւս են ապստամբք»։ Այս
մտավախությունն անտեղի չէր. դիվանական փաստաթղթերը հաստատում են, որ համատեղ ապստամբելու նպատակով հայերն անգամ գաղտնի կապ էին հաստատել Թուրքիայի ասորիների հետ։ Պատմական փաստերի վերլուծության հիման վրա առանձնացված են հակահայկական հիստերիայի և բռնարարքների առաջացման երեք խորքային պատճառ. 1) աշխարհագրական– ռազմավարական. արդեն 1720-ականներին Արևելյան Հայաստանը (հեռանկարային առումով՝ նաև Արեմտյան Հայաստանը) Թուրքիայի կողմից սկսեց նկատվել իբրև իր դեմ բարձրացող գլխավոր թշնամու՝ Ռուսաստանի հնարավոր դաշնակից։ Ավելին՝ Այսրկովկասում թուրքական ծավալապաշտության առջև ծառացած ամենալուրջ խոչընդոտը հայոց Արցախն ու Սյունիքն էին, որոնք այդ տարիներին ողջ տարածաշրջանում այտնի էին

[page 85]

դարձել պետականության իմաստ պարունակող Հայոց Սղնախներ նոր անունով։ Ռուս– թուրքական հասունացող պատերազմի դեպքում, այստեղ կենտրոնացած 50– 60 հազարանոց հայկական մարտունակ զինուժն ի վիճակի էր ցանկացած ժամանակ կտրելու թուրքերի և նրանց կովկասյան դաշնակիցների ՝ ռազմավարական նշանակություն ունեցող հաղորդակցությունը։ 2) Հանրակարգային (institutional). Հայոց Սղնախները համառորեն արհամարհում էին Շարիաթի սկզբունքային պահանջը՝ ոչ– մահմեդականների հնազանդությունը մահմեդականներին։ 3) Ռազմաբարոյական. հայերը, ինչպես նաև Իրանի շիա մահմեդականները ենթարկվեցին թշնամի բնակչության զանգվածային ոչնչացման՝ օսմանյան ավանդական քաղաքականությանը։

Այն փաստը, որ հայությանն ամբողջովին բնաջնջելու որոշումը Ստամբուլում քննարկվել է 1720-ական թթ.,այսինքն՝ շատ ավելի վաղ, քան Օսմանյան կայսրությունն իր հոգևարքը կապրեր Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին — մեր առջև խնդիր է դնում վերհանելու և խորապես քննելու վաղ օսմանյան շրջանին վերաբերող համապատասխան պատմական նյութը։ Ուսումնասիրության նպատակներից է էթնիկական բնաջնջման օսմանյան պետական ավանդույթի հանրակարգային, գաղափարական և հոգեբանական արմատների ու բուն մեխանիզմի պարզաբանումը։ Քննել ենք նաև 1720-ական թթ. դրությամբ հայոց զինված ուժերի կարողությունը, նրանց նյութական բազան, տ արածաշրջանում հայոց ունեցած ռազմական նախորդ կադրերն ու կառույցները, ինչպես նաև հայոց դիմադրությունը օսմանյան ռազմակալման փորձերին։

Acknowledgements:

Source: Armen Aivazian The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal Yerevan, 1997
Provided by: Armen Aivazian
Scanned by: Lina Kamalyan
OCR: Lina Kamalyan
Corrections:Lina Kamalyan

See also:
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice