Արմեն Այվազյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 6]

Երկու խոսք

Տարբեր առիթներով, ավելի քան 13 ամիս աշխատել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Երիտասարդ քաղաքական գործիչների ամերիկյան խորհուրդ կազմակերպության (American Council of Young Political Leaders) հրավերով՝ 1992 թ. մասնակցել եմ ԱՄՆ նախագահական ընտրությունները լուսաբանող շատ հետաքրքիր երկշաբաթյա մի ծրագրի։ 1995 թ., Կարնեգի հիմնադրամի՝ Միջազգային Անվտանգության Ուսումնասիրություններ ծրագրի տրամադրած շնորհով և IREX կազմակերպության միջոցով, չորս ամիս աշխատել եմ Սիրակուզի համալսարանի՝ Հակամարտությունների վերլուծության և կարգավորման բաժանմունքում (Program on the Analysis and Resolution of Conflicts)։ 1997 թ. սեպտեմբերից մինչև 1998 թ. հունիս, որպես Ֆուլբրայթի անվան ավագ գիտնական, աշխատել եմ Ստանֆորդի համալսարանի՝ Ռուսական և Արևելաեվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: Երախտապարտ եմ այն բոլոր կազմակերպություններին և անձանց, որոնք ինձ հնարավորություն են րնձեռել գործուղվելու և. աշխատելու միջազգային հարաբերությունների, հակամարտաբանության (կոնֆլիկտոլոգիայի) և. ռազմավարագիտության ամերիկյան առաջատար կենտրոններում (գործուղումներս հայագիտության հետ որևէ կապ չեն ունեցել)։ Որտեղ էլ եղել եմ՝ հանդիպել եմ համակրելի մարդկանց ու իրենց գործը հրաշալի իմացող մասնագետների։ Ունեմ բազմաթիվ ամերիկացի ընկերներ, որոնց հարգում և սիրում եմ։ Հետևաբար՝ քննադատական սուր ուղղվածություն ունեցող այս աշխատության մեջ չարժե փնտրել հակաամերիկյան պարզունակ մոտիվներ։ Այդպիսիք

[էջ 7]

չկան։ Գիրքը գրվել է գիտությունն ու ճշմարտությունը պաշտպանելու և հաստատելու անկեղծ մղումով։

Սույն հետազոտությունը մեզ բերել է այն հաստատ համոզման, որ ամերիկյան ու առհասարակ միջազգային հայագիտության խնդիրն ու ապագան ամենից առավել կախված է հայաստանյան հայագիտության մակարդակից և վտանգված ապագայից...

14 Սեպտեմբերի, 1998 Երևան

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Այվազյան, Ա.,Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. - Եր.։ «Արտագերս» հրատ., 1998. 258 էջ։
Տրամադրել է՝ Արմեն Այվազյան
Scanned: Լինա Քամալյան
OCR: Լինա Քամալյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice