ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
[էջ 94]
11. Ղարաբաղյան շարժման վարկաբեկություն
Անդրադառնալով 1988 թ. սկսված Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարին, Սյունին այսպես է բնութագրում հակամարտությունը.
Ի տարբերություն Խորհրդային Մերձբալթիկայում սկսված ազգային շարժումների, որոնք հիմնականում սահմանադրական բնույթ ունեին և զերծ էին զանգվածների կողմից կիրառվող բռնություններից, հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի շուրջ շատ ավելի անկայուն էր, ավելի քիչ էր ենթակա քաղաքական իշխանությունների մանիպուլյացիաներին, և ավելի էր ենթակա արագ և անկանխատեսելի էսկալացիայի... այն ամենասկզբից շերտավոր խնդիր էր167։
Այսպիսի գնահատականը շա´տ թերի է ու միտումնավոր, քանզի Սյունին զլանում է ասելու ամենակարևորը՝ այն, որ միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարումը Բաքվի և. մոսկովյան կենտրոնի կողմից, ինչպես նաև Ադրբեջանում կազմակերպված հայկական ջարդերն էին պատասխանատու հակամարտության խաղաղ՝ սահմանադրական լուծման ձախողման համար: Երկրորդ՝ Սյունին չի ասում, որ հայկական կողմը մինչև. վերջ էլ հետամուտ եղավ Ղարաբաղյան ճգնաժամի սահմանադրական լուծմանը: Զարմանալիորեն, հակասելով ինքն իրեն, Սյունին այս փաստը նշում է 7 Էջ հետո, «Մի քանի ամիս շարունակ Խորհրդային կառավարությունը, ինչպես նաև հայերը, փորձում էին գտնել մի ինչ-որ "սաՀմանադրական" լուծում»168: Այլ կերպ ասած, գիծ քաշելով մերձբալթների քաղաքակիրթ (իմա՝ «սահմանադրական») և հայերի ու ադրբեջանցիների «վայրենի» (իմա՝ «անսահմանադրական») վարքագծի միջև, Սյունին կանխամտածված ձևով փորձում է բարդացնել այն պարզ հարցը, թե այս հակամարտության մեջ ի վերջո ո՞վ է արդար և. ո՞վ՝ մեղավոր: Սյու-
_____________________________
167Suny, Looking toward Ararat, op. cit., p. 193. 168 Նույն տեղում, p. 200.
[էջ 95]
նին իր ողջ շարադրանքի մեջ այդպես էլ զլանում է ասելու, որ Ղարաբաղի հայերի պայքարը համապատասխանում է և´ խորհրդային, և´ միջազգային իրավական նորմերին և. արդար ու բարոյական է բոլոր առումներով: 1993 թ. լույս տեսած այս գրքում ոչ մի խոսք չկա արցախահայության ինքնորոշվելու և ինքնապաշտպանվելու անկապտելի իրավունքի մասին: Իսկ 1997թ. հունիսին, մասնակցելով Այսրկովկասի արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել Էր Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Սյունին արդեն քարոզում Էր Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու օգտին, իմիջիայլոց ասելով, թե ծավալապաշտությամբ տառապող Հայաստանի համար «ընդարձակվելու միակ իրականանալի հնարավորությունն առաջացավ Ղարաբաղում՝ Ադրբեջանի Հաշվին» (Armenia's only practical chance for expansion came at the expense of Azerbaijan in Karabakh)169.- Թուրքամետ էժանագին քարոզի ոճով կառուցված այսպիսի արտահայտություններն ու նախադասությունները Սյունիի համար սովորական են: Ահավասիկ ևս մի նմուշ նույն ելույթից. Հայաստանի առաջին Հանրապետությունը «փորձում Էր գրավել և´-Ղարաբաղը, և´ արևելյան Անատոլիայի որոշ մասերը» (attempted to take both Karabakh and parts of eastern Anatolia)170։ Ուշագրավ է, որ Սյունին փոխանակ ասելու, թե
_____________________________
169 Պատմական փաստերի աղաղակող կեղծումներով համեմված
Սյունիի երևանյան ելույթի ամբողջական շարադրանքը, առանց որևէ մեկնաբանությունների,
անգլախոս հասարակությանը շատ արագ մատուցեց... Հայ բարեգործական ընդհանուր միության
պաշտոնաթերթը, տե՛ս Ronald Grigor Suny, "Living with the other: Conflict
and Cooperation among the Transcaucasian peoples," AGBU, September, 1997,
pp. 27-29.Մոտ մեկ տարի ուշացումով նույն ելույթը լույս տեսավ Հայաստանի Ամերիկյան
Համալսարանի հրատարակությամբ՝ The Transcaucasus Today: Prospects for Regional
Integration, June 23-25, 1997. Edited Conference Report (American University
of Armenia, Extension Program), pp. 51-57: Այս ելույթի քննադատությունը տե՛ս
«ՀԱՀ ուսանողությունն՝ ի պատասխան Անդրանիկ Բուռնազյանի և այլոց». -- «Ազգ»,
օրաթերթ, 15 հուլիսի, 1997, էջ 4:
170 AGBU, September, 1997, p. 27.
[էջ 96]
1918-1920 թթ. Հայաստանը փորձում էր պահպանել իր տարածքները՝ Ղարաբաղը և Արևմտյան Հայաստանը, ասում է, թե Հայաստանը փորձում էր զավթել դրանք, կարծես դրանք իր սահմաններից դուրս էին և պատկանում էին ուրիշին: Հայաստանի ազատագրության համար մղված անհավասար պայքարի անվանումը «Ղարաբաղի ու արևելյան Անատոլիայի որոշ մասերի գրավում» ևս մեկ անգամ ցույց է տալիս Սյունիի իսկական դեմքը: Սյունիի ընտրած «take» բառը բազմիմաստ Է, նրա ամենատարածված իմաստը «վերցնելն» է, սակայն դրվելով վերոհիշյալ՝ ռազմական գործողություններ նախատեսող ետնախորքի մեջ, take-ը անվերապահորեն նշանակում է «զավթել, գրավել», մանավանդ, որ Սյունին օգտագործել է ոչ թե Արևմտյան Հայաստան, այլ արևելյան Անատոլիա հորինված եզրը։ Նույն ելույթի ռուսերեն պաշտոնական խմբագրված թարգմանությունը այս արտահայտությունը թարգմանել Է մի այլ բառով՝ «пытавшейся заполучить и Карабах, и земли восточной Анатолии»171:
Ամենահետաքրքրականը, սակայն, այն է, որ ժամանակին Սյունին Ղարաբաղի հարցում այլ դիրքորոշում է ունեցել: Ամերիկյան Արմինիըն Միրըր-Սպեքթեյթըր թերթի 1978 թ. ապրիլի 8-ի և 15-ի համարներում նա հանդես էր եկել « Ղարաբաղյան խնդիրը. Պատմական ակնարկ» խորագիրն ունեցող մի հոդվածով, որտեղ կրծքով պաշտպանում է Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը, մասնավորապես գրելով.
... Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանին հանձնելու Սովետների որոշումը անհետևողական է և՛ էթնիկական, և՛ պատմական, և՛ աշխարհագրական առումներով: Հայկական դիրքորոշման օգտին եղած ամենահզոր փաստարկը էթնիկականն է: Լենինյան ազգային քաղաքականության համաձայն, ժողովուրդները ամենուր պետք է իրենք որոշեն, թե
_____________________________
171 Закавказье сегодня: перспективы региональной интеграции, 23-25 июня, 1997. Отредактированные тексты выступлений. Ереван: Американский Университет Армении, Отделение Специальных курсов.
[էջ 97]
ինչ հանրապետություն, ինչ կառավարություն են ուզում ունենալ: Ուստի՝ էթնիկական տեսակետից, Ղարաբաղը, որն այս պահին ունի 80 տոկոսանոց հայկական բնակչություն, պետք է անպայման լինի Հայկական հանրապետության կազմի մեջ: Ըստ նույն փաստարկի, Նախիջևանը կազմելու է Ադրբեջանական հանրապետության մասը:
Երկրորդ, եթե հարցին նայենք պատմական տեսանկյունից, ապա այդ տարածքներից երկուսն էլ, լինելով պատմական Հայաստանի մասը, պետք է լինեն Հայաստանի Հանրապետության մասը:
...Եթե դիտենք աշխարհագրության տեսանկյունից, Ղարաբաղն ու Նախիջևանը, իրենց աշխարհագրությամբ և տեղագրությամբ, իսկապես մասն են այն լեռնաշխարհի, որ կազմում է Հայաստանը: Այս փաստարկով Նախիջևանը պետք է լինի Հայաստանի մաս, քանզի այն շրջապատված է Հայկական Հանրապետությամբ և Հայկական լեռնաշխարհի մասն է: Ղարաբաղը, մյուս կողմից, նույնպես այդ լեռնաշխարհի մասն է, ուստի նույնը նրան էլ է վերաբերում: ...հայ ժողովոլրդի պահանջը Լեռնային Ղարաբաղի տարածքի վերաբերյալ արդար է:
...փաստեր կան առ այն, որ Ադրբեջանի վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ իրականում հետ է գցել այս շրջանի տնտեսական և մշակութային արագ զարգացումը... ...[Խորհրդային իշխանությունները ազգային հարցում] պետք է վերադարձ կատարեն դեպի լենինյան քաղաքականություն՝ ազատություն տալով ամեն մի ազգի ուրույն և եզակի զարգացմանը...172
Բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս եղավ, որ *Ղարաբաղի հարցում 1978 և 1993-1997 թթ. Սյունին արտահայտեց տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ: Պատասխանը շատ պարզ է։ 1978 թ. ամերիկյան քաղաքականությանը պետք էր
_____________________________
172 Հոդվածը վերատպվել է նույն թերթում ինը տարի անց, տե՛ս Ronald Grigor Suny, "The Karabagh Problem: A Historical Perspective," The Armenian Mirror-Spectator, November 14, 1987, pp. 8-9:
[էջ 98]
ազգային շարժումներ բորբոքել Խորհրդային Միության մեջ, իսկ 1993 թ՝ ԽԱՀՄ փլուզումից հետո, Վաշինգտոնի նպատակներն արդեն բոլորովին այլ էին: Մասնավորապես, Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն սկսեց հանդես գալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ տարածքային ամբողջականության սկզբունքին զոհելու դիրքորոշմամբ: Ամերիկյան այսպիսի քաղաքականությունը բացատրվում է նախ և առաջ հարավում՝ Մերձավոր, Կենտրոնական և Միջին Արևելքի ուղղություններով, Ռուսաստանի դիրքերը հնարավորին չափ նեղացնելու և թուլացնելու փափագով: Ամերիկյան այդ քաղաքականության իրագործման մեջ մեծ նշանակություն է տրվում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ազդեցությունն առավելագույնս ամրապնդելուն:
Առավել պարզ պատկերացնելու համար Ղարաբաղի հարցում ԱՄՆ քաղաքականության փոփոխվող երանգները, հիշենք ԱՄՆ Ծերակույտի և Ներկայացուցիչների Տան՝ Ղարաբաղի խնդրին վերաբերող որոշումները, որոնք ընդունվել էին մինչև ԽՍՀՄ փլուզումը և որոնք աներկբաելիորեն խրախուսում և պաշտպանում էին հայկական կողմին (ի դեպ, Հայաստանի կառավարությունը, ինչպես նաև սփյուռքահայ կազմակերպությունները լիակատար մոռացության են մատնել և չեն օգտագործում այս որոշումները իրենց քաղաքական-քարոզչական աշխատանքներում).
1. 1988 թ. հուլիսին ԱՄՆ Ծերակույտն ընդունեց մի բանաձև, որը, մասնավորաբար, կոչ էր անում Խորհրդային կառավարությանը «հարգել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի օրինական պահանջները» (to respect the legitimate aspirations of the Armenian people of Nagorno Karabagh): Այս բանաձևի համահեղինակներն էին հանրապետական ծերակուտականներ Ջոն Մըքքեյնը (Արկանզաս նահանգից), Փիթ Ուիլսոնը (Կալիֆորնիա նահանգից) և Ռոբերթ Դոուլը (Կանզաս նահանգից):
2. 1989 p. հուլիսի 19-ին ԱՄՆ Ծերակույտը ընդունեց մի բանաձև, որը, մասնավորապես, նշում էր, թե «ԱՄՆ պետք է
[էջ 99]
ա) քաջալերի Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովին, որպեսզի նա շարունակի երկխոսությունը ԽՍՀՄ ժողովրդի Կոնգրեսի հայ ներկայացուցիչների հետ (բանաձևը ընդունելուց մի քանի օր առաջ տեղի էր ունեցել ԽՍՀՄ հեռուստատեսությամբ մասնակիորեն հեռարձակված՝ Գորբաչովի հանդիպումը հայ և ադրբեջանցի պատգամավորների հետ, որտեղ Գորբաչովը, փաստորեն, պաշտպանեց ադրբեջանցիների դիրքորոշումը՝ Ա. Ա.).
բ) քաջալերի Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովին, որպեսզի նա լուրջ քննարկումներ անցկացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների և Հայաստանի ժողովրդավարական շարժման ղեկավարության, ներառյալ վերջերս ազատ արձակված Ղարաբաղ կոմիտեի հետ՝ Հայաստանի հայրենիքին վերամիանալու իրենց պահանջների վերաբերյալ. (Այս կետի մեջ հատկապես ուշագրավ է վերջին հատվածը, որը պարզ ընդունում է Ղարաբաղի՝ Հայաստան հայրենիքին վերամիանալու պահանջի արդարացիությունը: Ահա և այդ հատվածի անգլերեն բնագիրը՝ «their demands of reunification with the Armenian homeland»; -- Ա. Ա.).
գ) Խորհրդային Միության հետ իր երկկողմանի քննարկումների ժամանակ սատար լինի Ղարաբաղի հարցի արդար և այդ շրջանի ժողովուրդի տեսակետները արտահայտող լուծմանը.
դ) Խորհրդային Միության հետ երկկողմանի քննարկումների ժամանակ պնդի, որ հայերի դեմ կատարված բռնարարքների հետաքննությունը կատարվի Խորհրդային դատական ամենաբարձր մակարդակով և մեղավոր անձինք հայտնաբերվեն և պատժվեն»:
Այս բանաձևի հեղինակն էր դեմոկրատական ծերակուտական Քլեյբորն Փելլը, Ռոդ Այլենդ նահանգից:
3. 1989 թ. նոյեմբերի 19-ին ԱՄՆ Ծերակույտն ու Ներկայացուցիչների տունը միաձայն ընդունեցին հայկական կող-
[էջ 100]
մը պաշտպանող հմր. 178 շատ հետաքրքրական միացյալ բանաձևը, որում մասնավորապես ասված էր.
«հմր. 178 միացյալ բանաձևն արտահայտում է Միացյալ Նահանգների աջակցությունը Խորհրդային Հայաստանի ժողովրդի՝ Ղարաբաղի հարցին խաղաղ և արդար լուծում տալու ձգտումներին:
Քանի որ Միացյալ Նահանգների ժողովուրդը պատմական և մշակութային ամուր կապեր ունի Հայաստանի ժողովրդի հետ.
քանի որ Լեռնային Ղարաբաղի հայկական՝ ութսուն տոկոս կազմող մեծամասնությունը շարունակաբար արտահայտել է ինքնորոշվելու և ազատ ապրելու իր ցանկությունը (բնագրում՝ its desire for self-determination and freedom).
քանի որ Ղարաբաղի ներկա կարգավիճակը մտահոգության ու վեճի առարկա է Հայաստանի և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների ժողովուրդների միջև. քանի որ Խորհրդային Միության կառավարությունը փետրվարի 28-29-ին՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մեջ եղած հայերի սպանությունները կոչել է «ջարդեր». քանի որ Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող խտրականությունը և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ անորոշությունը պատճառ են դարձել զանգվածային ցույցերի և անկարգությունների, որոնք մինչև օրս շարունակվում են այս տարածաշրջանում.
...քանի որ [Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի] երեքամսյա շրջափակումը, ինչպես նաև Հայաստան փոխադրվող բեռների թալանումն ու փչացումն անգործության են մատնել հայերի, Խորհրդային Միության, ամերիկացիների և համայն միջազգային հանրության աշխատանքները՝ 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում եղած ողբերգական երկրաշարժից հետո.
...քանի որ Միացյալ Նահանգներն աջակցում է Լեռնային Ղարաբաղի վեճին արդար լուծում տալու Խորհրդային Հայաստանի ժողովրդի ֆունդամենտալ իրավունքներին ու ձգտմանը,
[էջ 101]
Կոնգրեսում հավաքված Միացյալ Նահանգների Ծերակույտն ու Ներկայացուցիչների տունը կարծում են, որ Միացյալ Նահանգները
...(3) պետք է քաջալերի ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին, որպեսզի նա վերականգնի կարգն ու կանոնը, անմիջապես վերացնի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և ապահովի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի անվտանգությունը [իրականացվող] հարձակումների դեմ.
(4) Խորhրդային Միության hետ իր երկկողմ քննարկումներում առաջ մղի Լեռնային Ղարաբաղի վեճի՝ այդ տարածքի ժողովրդի կարծիքն արտահայտող արդար լուծումը...» և այլն:
Ամենահատկանշականն այն է, որ այս բանաձևը ճանաչում է Ղարաբաղի հայ մեծամասնության ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև Ղարաբաղը որևէ կերպ չի դիտում Ադրբեջանի մաս, նույնիսկ ընդհակառակը՝ միմյանցից պարզորեն տարանջատում է:
ԱՄՆ Ծերակույտը միաձայն ընդունեց հայկական կողմին խրախուսող ևս մի քանի բանաձև 1991 թ. մայիսի 17-ին (Ծերակույտի բանաձև հմր. 128) և հուլիսի 26-ին: ԱՄՆ Ներկայացուցիչների տունն էլ իր հերթին միաձայն ընդունեց նույնատիպ մի բանաձև 1991 թ. հունիսի 13-ին։ Հետաքրքիր է, որ այս բանաձևերում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող շրջափակումները հստակ որակվում են որպես բռնարարքներ՝ «...շրջափակումները և ուժի ու շանտաժի այլ գործադրումները» (the blockades and other uses of force and intimidation)։ Այս որոշումների միակ գործնական կետը եղավ ԱՄՆ Ծերակույտի՝ 1992թ. Հունիսի 29-ին ընդունած որոշումը, որով ԱՄՆ կառավարությանը արգելվում է ուղղակի տնտեսական աջակցություն ցույց տալ Ադրբեջանին, մինչև որ վերջինս վերացնի Հայաստանի Հանրապետության և -- արդեն փոխված սահմանումով -- «Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի» գեմ: Նույն որոշմամբ, սակայն, Ղարաբաղի հայերը
[էջ 102]
ճանաչվում են Ադրբեջանի փոքրամասնություն և խոսվում է միայն նրանց մարդկային և ո´չ կոլեկտիվ իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին173։
Իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին այլևս ոչ մի խոսք չկա: Այս բանաձևը դարձավ օրենք, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրյակին, ամերիկահայերի աջակցությունը շահելու նպատակով՝ 1992 թ. հոկտեմբերի 24-ին, այն ստորագրեց նախագահ Բուշը174։
Այսպիսով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, Լեռնային Ղարաբաղի հարցում ամերիկյան քաղաքականությունը կտրուկ փոփոխություն ապրեց: Այսօր ԱՄՆ Ծերակույտի՝ Ադրբեջանի դեմ վերոհիշյալ համեստ սահմանափակումն է անգամ կանգնած վերանայման իրական վտանգի առջև:
Այժմ, վերադառնալով Ղարաբաղի հարցի մեկնաբանությունների մեջ Սյունիի «մաշկափոխությանը», կարող ենք վստահ ասել, որ 1978 թվականին ոչ-գիտական ատյաններից նրա ստացած հանձնարարականները մեծապես տարբերվում են 1990-ականներին նույն ատյաններից նրան իջեցված հանձնարարականներից: Կարճ ասած, Սյունին առաջնորդվել է մեծ տերության վարած քաղաքականության հետ համընթաց փետրափոխ լինելու և հարմարվելու սկզբունքով, երգում ու նվագում է վճարողի պատվերով:
12. «Մանր հայտնագործություններ»
Այժմ համառոտակի նշենք Սյունիի արած մի քանի այլ «արժեքավոր» հայտնագործություն:
1. Սյունին գրում է. «Ռուս գրականության մեջ առաջին անգամ հայերը հիշատակվել են 1778 թ.՝ Վ. Պետրով անունով մի անհայտ բանաստեղծի մի անհայտ պոեմում» (The first
_____________________________
173 Shireen T. Hunter, The Transcaucasus in Transition: Nation-Building
and Conflic op. cit., pp. 51-52.
174 Նույն տեղում, էջ 193, ծնթ. 42:
[էջ 103]
mention of an Armenian in Russian literature appeared in 1778 in an obscure poem by an obscure poet, V. Petrov)175։ Քանզի էլի որևէ աղբյուր չի նշում, ամերիկացի ընթերցողը երևի ենթադրելու է, թե այսպիսի ինքնավստահ հայտարարություն անելուց առաջ Սյունին ծայրեծայր «քրքրել է» ռուսական վիթխարի գրականությունը: Ավա~ղ, սա իրականությունից այդչափ հեռու չէր լինի, եթե չլիներ նաև Սյունիի բացարձակ անտեղյակությունը հայ-ռուսական գրական կապերի պատմությանը նվիրված այն բազմաթիվ մենագրություններին ու հոդվածներին, որոնք հրապարակվել են և´ ռուսերենով, և´ հայերենով (կարծե՛ս՝ Սյունին տիրապետում է այս երկու լեզուներին էլ): Տողատակում նշում ենք խնդրո առարկա հարցերին նվիրված ընդամենը մի քանի ուսումնասիրություն, քանզի հայ-ռուսական կապերին նվիրված գիտական գրականության մատենագիտությունն այնքան ծավալուն է, որ այստեղ այն ամբողջությամբ վերարտադրելն անհնար ու անիմաստ է176: Սակայն փաստ է, որ ինչպես Հայաստանը, նույնպես էլ հայերը, որ հին և միջին դարերում հայտնի էին որպես նշանավոր երկիր ու ազգ, ռուս գրականության մեջ հիշվել են բազմիցս՝
_____________________________
175 Suny, Looking toward Ararat, op. cit., p. 35. նույնը Սյունին
ասել է այլուր ևս՝ հմմտ. idem, "Images of the Armenians in the Russian
Empire," in Richard G. Hovannisian, ed., The Armenian Image in History
and Literature, (Malibu, CA: Udena Publications, 1981), p. 111.
176 Բազմաթիվ այլ ուսումնասիրությունների մեջ նշենք մի քանի մենագրություն
միայն. К. Н. Григорян, Из истории русско-армянских культурных связей 10-17
вв. Ереван: АН Арм. ССР, 1953; Նույնի՝ Из истории русско-армянских литературных
и культурных отношений (Х-начало XX вв..). Ереван: АН Арм. ССР, 1974; Նույնի՝
Армения в русской литературе и живописи. XVIII-первая половина XIX в.. Ереван:
АН Арм. ССР, 1962; Р. Г. Хачатрян. Русская историческая мысль и Армения. Ереван:
АН Арм. ССР, 1987. К. В. -Айвазян. История отношений русской и армянской церквей
в средние века. Ереван, АН Арм.ССР, 1989. Լևոն Խաչիկյան, Հայերը հին Մոսկվայում
և Մոսկվա տանող ճանապարհների վրա. - Բանբեր Մատենադարանի, 1980, No. 13, էջ 7-107:
[էջ 104]
այդ գրականության սկզբնավորման օրից ի վեր: Այստեղ բավարարվենք ընդամենը մի քանի օրինակով.
ա) ռուս տարեգրության մեջ առաջին անգամ հայերին հիշատակել է 1080-1090-ական թթ. գրված «Կիևո- Պեչորյան Հարանց վարքը »։ Այն պատմում է բարի համբավ ունեցող հայ բժիշկ Ագապիտի և. նրա հայրենակիցների մասին: Ագապիտը ելումուտ ուներ Կիևյան Ռուսիայի ավատատիրական ամենաբարձր շրջանակներում, նա բժշկել էր, օրինակ, Կիևի մեծ իշխան Վսեվոլոդ Յարոսլավիչին (1030-1093), հռչակավոր Վլադիմիր Մոնոմախին (1053-1125), որն այն ժամանակ դեռևս Չեռնիգովի իշխանն էր, բոյարների: Հավանաբար, Ագապիտը բուժօգնություն է ցույց տվել նաև հասարակ ժողովրդին, քանզի, ինչպես սկզբնաղբյուրը հատուկ շեշտել է, նա հաճախ անվճար է աշխատել՝ «безмездный врач...арменин родом и верою, хитер бе врачеванию»177:
բ) Մեծ և Փոքր Հայքերը նշված են ռուսական վաղ գրականության խոշորագույն երկի՝ մոտավորապես 1113 թ. գրված, «Անցյալ տարիների պատմության» (повесть временных лет) հե´նց առաջին էջում178:
գ) Ռուսական մի հնագույն պոեմում հիշվում է «ազգությամբ հայ թագուհի Ալեքսանդրիան» (Царица Александрия, родом арменина)179։
_____________________________
177 Киево-Печерский Патерик по древним рукописям. В переложении
на современный русский язык Марии Викторовой. Киев, 1870, сс. 88-89.
178 Տե՛ս Повесть временных лет. Часть 1. Ред. Д. С. Лихачев. Москва-Ленинград:
АН СССР, 1950, С. 9. Հմմտ. անգլերեն թարգմանությունը՝ Samuel Hazzard Cross
and Olgerd P. Sherbowitz-Wetzor, transs., The Russian Primary Chronicle: Laurentian
Text. Pp. XI, 313. 1953.
179 Տե՛ս H. Ф. Дробленкова, "Царица Александрия, родом арменина...
в древнерусском легендарно-политическом сказании", в Русская и Армянская
средневековые литературы. Под ред. Д. С. Лихачева (Ленинград: Наука, 1982),сс.
375-387.
[էջ 105]
դ) Մասնագետները բավական մանրամասնորեն քննել են Գրիգոր Լուսավորչի կերպարի արտացոլումը ռուս միջնադարյան գրականության մեջ180: Հավանաբար, Սյունին շատ կզարմանա, եթե իմանա, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում դեռևս Ւվան ԱՀեղի (1530-1584) կողմից կառուցված Վասիլի Երանելու տաճարի ինը փոքր եկեղեցիներից մեկը կոչվել է Գրիգոր Լուսավորչի անունով181։
ե) Ավելին՝ 14-16 դարերում Մոսկվայում գաղութ կազմած հայերը, որոնք մասնակցել են երկրի կարևոր անցուդարձերին, ինչպես ասենք՝ Կուլիկովյան ճակատամարտին, դարձել են նաև ռուս ժողովրդական բանահյուսության հերոսներ182։
զ) Մինչև 1778 թ. հայերին իրենց գրքերում հիշատակել են այնպիսի հայտնի ռուս հեղինակներ, ինչպիսիք են, օրինակ՝ Մ. Վ. Լոմոնոսովը, Վ. Ն. Շչերբատովը, Վ. Ն. Տատիչչևը, Գ. Միլլերը, Ֆ. Ի. Սոյմոնովը, Մ. Դ. Չուլկովը և այլն183: Ասենք նաև, որ մեզ դեռևս չի հաջողվել պարզելու, թե Սյունիի նշած Վ. Պետրովն ո՞վ է եղել, որտե՞ղ և ի՞նչ է գրել հայերի մասին, թերևս, սա Սյունիի հույժ գաղտնի պահպանվող հայտնագործություններից է:
Այսպիսով, Սյունին, որերորդ անգամ, գաղափար չի ունեցել, թե ինչ և ինչի մասին է գրում: Մեր համոզմամբ, Սյունին պարզապես ցանկացել է հայերին պատկերել որպես մի այնպիսի աննշան ժողովուրդ, որին Ռուսաստանում «նկատել էին» իբր ընդամենը 1778 թ.:
_____________________________
180 Տե՛ս Русская и Армянская средневековые литературы, с. 5, прим.
1:
181 Տե՛ս Լևոն Խաչիկյան, Հայերը հին Մոսկվայում, էջ 83:
182 Լևոն Խաչիկյան, Հայերը հին Մոսկվայում, էջ 60-107: Խաչիկյանի
ուսումնասիրության այս հատվածը հրատարակվել է նաև ոուսերեն, տե՛ս Л. С. Хачикян,
"Гости-сурожане" в русских летописях и сказании о Мамаевом побоище.
-- Русская и армянская средневековые литературы, op.cit., 1982, сс. 333-357:
183 Տե՛ս Р. Г. Хачатрян. Русская историческая мысль и Армения, сс. 82-209.
[էջ 106]
2. Թյուրիմացության մեջ գցելով իր ընթերցողին, Սյունին գրում է, թե՝ «հայերը դրվեցին էջմիածնի կրոնական իշխանության ներքո» ռուսական տիրապետության շրջանում և ռուսական կառավարության կողմից184: Հետաքրքիր է իմանալ «հայագետի» կարծիքը՝ թե մինչև ռուսական տիրապետությունը հայերը, եթե ո՛չ Ս. էջմիածնի, ապա ու՞մ կրոնական իշխանության ներքո էին: Մի՞թե Սյունիին անծանոթ է պատմական այն հանրահայտ փաստը, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը 1441 թ. վերահաստատվեց էջմիածնում և որ հայերի բացարձակ մեծամասնությունը միշտ էլ ճանաչել է Ամենայն Հայոց կաթողիկոսի գերագահությունը: Իսկ գուցե իր այս փխրուն կեղծիքով Սյունին ուզեցել է անպայման ինչ-որ կերպ հաստատե՞լ հայերի «միասնական ազգ չլինելու»՝ իր առաջադրած փուչ տեսակետը: Այս հարցերին պատասխանելը, իրոք, անիմաստ է:
3. «Հայոց պատմության մեծ մասի ընթացքում առևտուրը գերակշիռ չափով եղել է օտարականների ձեռքում» (most trade for much of Armenian history was in the hands of outsiders)185: Թե ո՞րտեղից է այս անhեթեթ միտքy մտել մեր «hայագետ պրոֆեսորի» գլուխը, միայն իրեն է hայտնի, քանզի կրկին նա որևէ աղբյուր չի հղել և չէր էլ կարող հղել:
13. Ամփոփում աոաջին մասի
Մենք անդրադառնարձանք այս գրքում տեղ գտած սխալների և կեղծիքների ընդամենը մի մասին: Սակայն Սյունիի գրքի գրեթե յուրաքանչյուր էջ նույն ցավով է տառապում: Բայց բա´վ է՝ ավարտենք առանց այն էլ երկարած այս վերլուծաբանությունը, ի մի բերելով «Հայացք դեպի Արարատ» անունով «գրքի» հեղինակի մեթոդաբանական ընդհանուր կարգի թերությունները.
_____________________________
184 Տե՛ս Suny, Looking toward Ararat, op. cit., p. 58, հմմտ. p.
9.
185 Նույն տեղում, p. 8.
[էջ 107]
ա) հայտնի է, որ արդի պատմագիտությունը հիմնվում է անհրաժեշտ երկու կարգի աղբյուրների օգտագործման և վերլուծության վրա. առաջինը բուն սկզբնաղբյուրներն են, երկրորդը՝ արդեն իսկ գոյություն ունեցող պատմագիտական ուսումնասիրությունները: Աղբյուրագիտական այս երկու դաշտերին լավատեղյակ լինելը պատմագիտական որևէ լուրջ աշխատություն գրելու համար անհրաժեշտ նախապայման է: Այս առումով պատմության մեծ փիլիսոփա անգլիացի Ռ. Ջ. Քոլլինգվուդն իրավամբ նկատել է.
Որևէ պատմական խնդիր չպետք է ուսումնասիրվի առանց ուսումնասիրելու այն, ինչը ես անվանում եմ երկրորդ շարքի պատմություն, ասել է թե՝ առանց այդ խնդրի մասին պատմագիտական մտքի պատմության ուսումնասիրության: Որևէ ուսանող իր ղեկավարին չի ներկայացնի Մարաթոնյան ճակատամարտի մասին իր ավարտաճառը, առանց պարզելու, թե ինչ են գրել այդ մասին ուրիշները186։
Ոչ ուսանող, այլ «պրոֆեսոր» Ռոն Սյունին գաղափար չունի (ու նաև՝ չի ուզում իմանալ), թե խոշոր մասնագետներն ի՞նչ են գրել հայոց պատմության հանգուցային հարցերի մասին:
Սյունիի մեթոդաբանական հիմնական սխալն արդյունք է այն բանի, որ նա պատմության, մասնավորապես՝ հայոց պատմության տեսական, քննական, փաստական նյութին գրեթե բացարձակապես անտեղյակ է, հաճախ նաև անգետ, որ և նրան դրել է խղճալի կացության մեջ:
Սյունիի մյուս թերություններն են.
բ) մերժել և անտեսել Հայաստանյան հայագիտությունը.
գ) խաղալ քաղաքական մի քանի լարի վրա.
_____________________________
186 Р. Дж. Коллингвуд, Идея истории. Автобиография. Москва, "Наука", 1980, стр. 399.
[էջ 108]
գ) հարկ եղած դեպքում աչք փակել իր կանխակալ (իրեն պատվիրված) տեսակետը հերքող սկզբնաղբյուրների և գիտական ուսումնասիրությունների վրա.
ե) սկզբնաղբյուրների սխալ ընթերցում.
ղ) սկզբնաղբյուրների բացահայտ կեղծում:
Կրկնենք՝ Սյունիի մեթոդաբանական գլխավոր սխալը, այսուամենայնիվ, նրա ունեցած հայագիտական գիտելիքների աղաղակող պակասն է. սկզբնաղբյուրների և մասնագիտական գրականության՝ խեղկատակային աստիճանի հասնող չիմացությունը: Եթե մի պահ մոռանանք «Հայացք դեպի Արարատ» գրքի քաղաքական կողմնակալությունն ու նպատակները, ապա այս գիրքը կարելի է բնորոշել որպես գիտական որևէ արժեքից զուրկ սիրողական մակարդակի շարադրանք:
Զարմանալին այն է սակայն, որ այս գիրքը լույս աշխարհ է եկել ամերիկյան ամենահեղինակավոր հրատարակություններից մեկում, այլև, առայժմ գրախոսվել է բացառապես դրականորեն: Այս գրքի գրախոսություններն իրենք իսկ բավական հետաքրքրաշարժ են և կարող են լույս սփռել ամերիկյան «հայագիտության» քաղաքականացված ետնախորքի վրա: Բերենք մի քանի հատված աշխարհում ամենահեղինակավոր պատմագիտական հանդեսներից մեկում՝ «American Historical Review»ում (ունի 19,000 բաժանորդ) հայտնված գրախոսություն-գովերգությունից, որի հեղինակը հայագիտությանը քաջածանոթ Ռոբերթ Հյուսնն է: Ահա. Սույն գրքով, Ռոնալդ Գրիգոր Սյունին հաստատում է իր՝ արդի Հայաստանի և աշխարհում նրա զբաղեցրած տեղի մասին գրող առաջատար մասնագետներից մեկի համբավը: Նա մի ճարտարախոս, լավ պատրաստված, լայն մտահորիզոն ունեցող հեղինակ է, որը հոժարամիտ է նայելու նեղ, ազգայնական ւոեսադաշտերից անդին։ Նա արել է ավելին, քան որևէ այլ ոք՝ բարձրացնելու համար հայկական արդի պատմագրությունը այն բարձր մակարդակին, որը վաղուց ի
[էջ 109]
վեր ձեռք էր բերված սովետոլոգիայում, բայց որը տասնամյակներ շարունակ չէր հաջողվում հասնել խորհրդային զանազան ազգությունների պատմաբաններին: Սյունիի գրած յուրաքանչյուր բան արժե կարդալ, և սա նրա հեղինակած ամենակարևոր գործերից մեկն է...
Հոդվածների իր այս հավաքածուով, Սյունին ոչ միայն դրել է Խորհրդային Հայաստանի արժանահավատ պատմության հիմքերը (այդ պատմությունը դեռ պետք է գրվի), ոչ միայն մեծապես առաջ է տարել մեր հասկացողությունը արդի աշխարհում Հայաստանի [տեղի և դերի] մասին, այլև արտադրել է հետխորհրդային հայ պատմագրության աոաջին հիմնարար աշխատությունը (ընդգծումներն իմն են՝ Ա. Ա.):
[With this book, Ronald Grigor Suny confirms his statute as one of the leading authorities on contemporary Armenia and its place in the modern world. An eloquent writer, well trained, broad in his vision, and willing and able to look beyond narrow, nationalistic perspectives, he has done more than anyone to raise the field of modern Armenian historiography to the level of sophistication that the study of the Soviet Union long ago attained but which for so many decades has eluded historians of the various Soviet nationalities. Anything that Suny writes is worth reading, and this is one of the most important works that he has produced... With this collection of essays, Suny has not only laid the foundations for a definitive history of Soviet Armenia (which still needs to be written) and greatly advanced our understanding of Armenia in the modern world but has also produced the first major work of post-Soviet Armenian historiography.]187
_____________________________
187 Robert H. Hewsen, "Review of Ronald Grigor Suny's Looking toward Ararat: Armenia in Modern Hutory," American Historical Review October, 1994, p. 1357. Հետաքրքիր է, որ նույն Ռոբերթ Հյուսնը գովաբանական ու, ինչպես ժամանակին ճիշտ նկատել էր Պ. Հովհաննիսյանը, միտումնավոր մի գրախոսություն էլ գրել էր Ռ. Թոմսոնի՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» անգլերեն խայտառակ հրատարակության մասին, որին ստորև դեռ անդրադառնալու ենք (տե՛ս Պ. Հովհաննիսյան. Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցի» անգ-
[էջ 110]
Ամերիկյան «սովետոլոգների» հայտնի ձայնասփյուռ «The Russian Review»ում Սյունիի գիրքը բարձր է գնահատել ոչ այլ ոք, քան ուղղափառ թուրքոֆիլ, երկար տարիներ Ստամբուլում Կենտրոնական հետախուզական վարչության գրասենյակի պետ ծառայած կադրային լրտես Փոլ Հենցեն188 (վերջին տարիներին աշխատում է ՌԱ ՆԴ կորպորացիայում): Խոսքը տանք Հենցեին.
Փոքր ժողովուրդների պատմությունը շատ հաճախ գրվում է նույն ազգության ներկայացուցիչների կամ նրանց ձգտումները պաշտպանողների կողմից: Քսաներորդ դարի ընթացքում Հայաստանը եղել է այս միտումի ծայրահեղ օրինակը: Ամբողջությամբ վերցված, այս գիրքը հաճելի բացառություն է;
[The history of small peoples is too often written by people of the same ethnic origin or advocates of their aspirations. During the twentieth century, Armenia has been an extreme example of
_____________________________
լերեն թարգմանության մասին. - Բանբեր Երևանի Համալսարանի 1981, հմր. 3 (45),
էջ 239):
188 ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական վարչության (ԿՀՎ) գործունեության
ցածր արդյունավետությունը վերջերս խիստ քննադատության ենթարկած մի ուրիշ նախկին
հետախույզ՝ էդվարդ Շըռլին, նկարագրելով, թե ինչպես իր աշխատանքի տարիներին՝ 1985-1993
թթ., ԿՀՎ-ի գաղտնի ծառայության (Directorate of Operations) «Իրանի բաժանմունքը
գլխավորած պետերից որևէ մեկը պարսկերեն խոսել կամ կարդալ չգիտեր... Մերձավոր
Արևելքի բաժնի պետերից և ոչ մեկը չգիտեր արաբերեն, պարսկերեն կամ թուրքերեն և
միայն մեկը կարող էր ֆրանսերենից մի քիչ գլուխ հանել», հարկ է համարել հատուկ
առանձնացնելու, ի թիվս երկու մյուսների՝ Փոլ Հենցեին՝ «որպես փառաբանված օպերատիվ
սպայի, որ լավ գիտեր իր երկիրը (իմա՝ Թուրքիան) և նրա լեզուն». - Edward G. Shirley,
"Can't Anybody Here Play This Game?" The Atlantic Monthly February
1998, p. 48. Ավելացնենք, որ Հենցեն, իր իսկ խոստովանության համաձայն, տարաբախտ
մարդ է. սիրում է կրկնել, թե իր դժբախտությունն այն է, որ ինքը թուրք չի ծնվել
-- "It is my misfortune that I was not born a Turk" (մի ականատեսի
հետ իմ վարած հարցազրույցից):
[էջ 111]
this tendency. Taken as a whole, this book is a welcome exception] - ընդգծումն իմն է՝ Ա. Ա.189: Հենցեն իրավացի է՝ Սյունիին անհնար է դասել հայոց ազգային արդար իրավունքները պաշտպանող հեղինակների շարքը։ Ցավալի է, սակայն, որ հայտնի թրքասերի՝ Սյունիին տված այս միանգամայն ճշմարիտ գնահատականը վրիպել է ամերիկահայ համայնքի ուշադրությունից: Ասենք՝ գուցե և չի վրիպել, այլ՝ քանի որ խոսքը վերաբերել է ԱՄՆ ակադեմիական շրջանականերում «հարգված» մի գիտնականի և ամերիկյան «հայագիտության» կարկառուն ներկայացուցիչ Սյունիին, նախընտրել են չնկատելու տալ Հենցեի գրախոսությունը: Այլապես ինչով կարելի է բացատրել, որ Հենցեի՝ Անկարայում արտահայտած նույն միտքը (թե որքան վնասակար է արևմտյան հասարակությանը մատուցել հայերի կողմից ուսումնասիրված հայոց պատմությունը) որտեղից որտեղ նկատել են, թեև չեն համարձակվել սուր քննադատության ենթարկել: Նկատողն էլ ո~վ է՝ Լևոն Ավդոյանը, Սյունիին արժանի մի «հայագետ» (երկուսն էլ, ի դեպ, Նինա Գարսոյանի սաներն են), որ ամերիկյան հայագիտության և ամերիկահայ գաղութի հարաբերություններին նվիրված իր մի հոդվածի նույն Էջում էլ անմիջապես շտապում է մեղադրել ամերիկահայ գաղութին իբր «անընդհատ շովինիստական բանավեճ վարելու» (the chauvinistic debate which proceeds in uninterrupted fashion throughout the community) և ամերիկյան «հայագետներից» «նախնական քաղաքական կամ շովինիստական սպասելիքներ» (prior political or chauvinistic expectations) ունենալու մեջ190 (Ավդոյանի «գիտական» վաստակի մասին՝ ստորև):
_____________________________
189 Paul B. Henze, ""Review of Ronald Grigor Suny's
Looking toward Ararat: Armenia in Modern History, " Russian Review Vol.
54, April 1995, pp. 304-305.
190 Levon Avdoyan, Armenian Studies and the Armenian American Community:
An Old Curmudgeon's Viewpoint. The Krikor and Clara Zohrab Information Center:
Occasional Papers Series: ZCOP-001 (New York: Diocese of the Armenian Church
of America, 1995), p. 4.
[էջ 112]
Սյունիի «թագավորության» սահմաններն ամբողջապես պատկերելու համար հիշենք, որ նրա գրքի երեք գլուխ, ներառյալ՝ Հովսեփ Էմինի հաղորդումների հիման վրա Սյունիի կեղծ մեկնությունները, նույնությամբ հրապարակվել են ոչ այլուր, քան ՀՅԴաշնակցության գիտական օրգան համարվող «Armenian Review»-ի 1979, 1980, 1983 թթ. համարներում (այդ տարիներին այս հանդեսի գլխավոր խմբագիրը Ժիրայր Լիպարիտյանն էր)191։ Սա էլ բավական չէ՝ 1989 թ. նույն հանդեսի խմբագրությունը Սյունիին հրավիրել էր լինելու Ղարաբաղի հարցին նվիրված հատուկ համարի հրավիրյալ խմբագիրը (guest editor), իսկ վերջինս էլ, առիթից օգտվելով, հայկական այս պարբերականի Էջերում հրապարակել է ադրբեջանական կեղծարարություններով համեմված՝ Թադեուշ Սվետոկովսկու հոդվածը192: Սյունին ԱՄՆ-ում հրատարակվող հայագիտական հանդեսների՝ «Armenian Review»ի, «Journal of the Society for Armenian Studies»ի և «Armenian Forum»ի խմբագրական հանձնախմբերի անդամ է: Հայոց պատմության մասին նրա «տեսակետները» սկսում են դուրս գալ ամերիկյան շրջանակներից՝ հրատարակվելով նաև. եվրոպական այլ լեզուներով (գիտենք նրա մի գրվածքի ֆրանսերեն թարգմանությունը193): Սյունին հաճախ է հրավիրվում հայագիտական զանազան ժողովների: Ամերիկյան քաղաքական գործիչներն ու դիվանագետները ևս հաճախակի են լսում Սյունիի դատողությունները Հայաստանի պատմության և. ներկայի մասին, կարծելով, թե գործ ունեն խոշոր մի հայագետի հետ: Կարելի է
_____________________________
191 Հմմտ. Suny, Looking toward Ararat, op. cit., p. X. Էմինի տեղեկությունները
խեղաթյուրող հոդվածը տե՛ս "The Formation of the Armenian Patriotic Inelligentsia
in Russia: The First Generations, "Armenian Review, Autumn 1983, Vol.
36, #3, pp. 18-34.
192 Tadeusz Swietochowski, "Azerbaijan: Between Ethnic Conflict
and Irredentism," Armenian Review (Summer/Autumn 1990, Vol. 43, #2-3),
pp. 35-49.
193 Ronald Suny, "Quelques remarques sur le caractere national,
la religion et la maniere de vivre des Armeniens," in Les Armeniens:
Le visage d'un peuple, ed. by Roupen Boghossian (Venise, Octobre, 1985), pp.
97-111.
[էջ 113]
պատկերացնել, օրինակ, թե ինչպիսի նախնական պատկերացումներով պետք է Հայաստան ժամանած լինի նոր նշանակված ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմանը՝ 1998 թ. օգոստոսին Սյունիի հետ հանդիպելուց և «լուսավորվելուց» հետո: Այս ամենը հնարավոր է դարձել նաև. այն պատճառով, որ սփյուռքահայությունը, առանձնապես՝ ամերիկաՀայությունր շատ վատ գիտի իր լեզուն և. իր արմատների պատմությունը: Սակայն, այս հարցում մեր՝ Հայաստանի գիտնականների մեղքի բաժինն ամենամեծն է: Իսկ ամենավտանգավոր երևույթն այն Է, որ Սյունիի համբավը սփյուռքում շշմեցրել է նաև որոշ հայաստանցիների, և նրա գրածը սկսվել է տպագրվել այստեղ՝ Հայաստանում194: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի հետևանքներով են հղի այսօրինակ զարգացումները:
Ավելին՝ ՍյոԼնին Հրավիրվեց և մասնակցեց կովկասի էթ-նոքաղաքական Հակամարտությունների Հարցերին նվիրված՝ 1997 թ. Հունիսին Հայաստանում անցկացված գիտաժոոովին: Թեև Սյունիի պես մեկի Հայաստան Հրավիրվելը պետք է թյուրիմացություն Համարել, սակայն, այս դեպքում, թերևս առածին անգամ, նրա ՀակաՀայկական ընթացքն ուժգին Հակահարված ստացավ Հայաստանցի մասնագետների կողմից, իսկ հայ ուսանողությունը տվեց նրա կատարելապես անթերի բնորոշումը՝ «գաղափարախոսական դիվերսանտ»195: Սա´ է,
_____________________________
194 Տե՛ս Ռոնալդ Գրիգոր Սյունի. Հայաստանը սաոը պատերազմի մեջ. -Միտք
(«Ազատամարտ» շաբաթաթերթի գիտատեսական հավելված), թիվ Ե, մայիս, 1993 թ., էջ
ԻԳ-ԻԵ:
195 Տե՛ս «ՀԱՀ ուսանողությունն՝ ի պատասխան Անդրանիկ Բուռնազյանի
և այլոց» հրապարակումը «Ազգ» օրաթերթում (15 հուլիսի 1997 թ.), էջ 4: Խիսւո ուշագրավ
է, որ գիտաժողովում Սյունիի ունեցած խայտառակ ելույթի դրույթները, որոնց մի մասն
«Ազգ»-ում նշել են Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, գրեթե նույնությամբ
գտնում ենք Ղարաբաղյան հակամարտության գծով ԱՄՆ հատուկ պատվիրակ, դեսպան Ջոն
Փրեսելի 1996 թ. հուլիսի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Միջազգային հարաբերությունների կոմիտեի
առջև արտասանած ելույթում (հմմտ. Արմեն Այվազյան. «Ղարաբաղյան հակամարտության
կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը», Երևան, «Հայաստան»,
«Հայինֆո», 1998, էջ 11-
[էջ 114]
թերևս, առավել խոստումնալից և. փոքր-ինչ հանգստացնող զարգացումը։
Նշանակում է՝ դրությունն անհուսալի չէ՝ դեռևս շտկելի է։
_____________________________
12, ծնթ. 8): Բացի վերոհիշյալ հրապարակումից, Սյունիի ելույթի քննադատությամբ հանդես եկան նաև երևանյան «Իրավունք» շաբաթաթերթը (27 հունիսի, 1997), դարձյալ «Ազգ»-ը (27 հունիսի, 1997) և «Голос Армении» եռօրյան (3 հուիսի, 1997): «Ազգը», սակայն, մոռացության մատնելով իր նախորդ երկու հրապարակումը, մեկ տարի անց՝ 1998 թ. հունիսի 11-ին թարգմանաբար ներկայացրեց Սյունիի մի հոդվածը՝ Թուրքիայում նրա կարդացած «հերոսական» դասախոսության մասին: Կարծում ենք, եթե «Ազգ»-ի խմբագրությունը հարմար էր նկատել անպայման հրապարակել այդ նյութը, ապա պարտավոր էր գոնե հիշեցնելու ընթերցողին ընդամենը մեկ տարի աոաջ Սյունիի մասին «Ազգ»-ում հրապարակվածը, որը ընթերցողին կօգներ ճիշտ կողմնորոշվելու հեղինակի ով լինելու, Թուրքիայում նրա անակնկալ հայտնվելու ու այնտեղ «սխրանքներ» գործելու իսկական ետնախորքի մեջ, այլ ոչ՝ ներկայացնելու Սյունիին իբրև «հայտնի պատմաբան, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս» բնորոշումներով:
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Այվազյան, Ա.,Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության
մեջ. - Եր.։ «Արտագերս» հրատ., 1998. 258 էջ։ |
Տես նաև |