Արմեն Այվազյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 213]

6. Հայկական քաղաքակրթության ու մշակույթի նվաճումների նսեմացման փորձեր

Հայկական մշակույթի նվաճումները յուրօրինակ վկաներն են հայ ժողովրդի քաղաքակրթության ու նրա խորքերում եղած վիթխարի ներուժի: Այդ իսկ պատճառով էլ հայկական մշակույթը ևս դարձել է հարձակման առարկա:

Թերևս, այս հարձակման հիմնական ուղղվածությունը լավագույնս ընդգծել է Նյու- Յորքի համալսարանի արվեստագիտության պրոֆեսոր ոմն Թոմաս Մաթյուսը, հայկական արվեստի մասին իր ակնարկում դաջելով հետևյալ անհիմն ու անմիտ խոսքը. «Հայկական արվեստի ազդեցությունը համաշխարհային արվեստի վրա փոքր է եղել» (The impact of Armenian art on the art of the world was small)405։ Նախ՝ Մաթյուսն իր կարծիքը որևէ կերպ հիմնավորել չի փորձում: Հետո, եթե նույնիսկ ընդունենք, թե իրոք այդպես է (թեև պարզ չէ, թե Մաթյուսի համար արվեստի ու մշակույթի չափի միավորը ո՞րն է), այդուհանդերձ՝ անհասկանալի է մնում այս հայտարարության բուն նպատակը: Դե´, եթե հայկական արվեստն այդ աստիճան աննշան երևույթ է, առհասարակ ի՞նչ իմաստ ունի նրա ուսումնասիրությունը: Իրողությունն այն է, որ թեև հայկական արվեստի հուշարձանների միայն մի փոքր մասն է մեզ հասել, մնացածը այրվել, ոչնչացվել ու թալանվել է, սակայն բավական դժվար է շրջանցել հայկական արվեստի մեծ նվաճումները: Ուստի և փորձ է արվում թույլ չտալ, որպեսզի երբևէ համարժեք գնահատականներ տրվեն հայկական մշակույթին, ի սկզբանե այն որակելով իբրև «.մի փոքր երևույթ»:

Մշակույթի հայորդի մեծանուն գործիչներին ոչ-հայ հռչակելու մոլուցքը հայտնի է մեզ ադրբեջանական վայ-պատմաբանների ստեղծագոծություններից: Նրանց համաձայն, օրինակ, հայ չէին Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին,

_____________________________

405 Thomas F. Mathews and Roger S. Wieck, eds., Treasures in Heaven, op. cit., XV.

[էջ 214]

Մովսես Դասխուրանցին ( Կաղանկատվացին ) և ուրիշներ: Բայց քչերին է հայտնի, որ հայկական մշակույթը թալանելու և հայազերծելու միտումն առկա է նաև Արևմուտքում: Այսպես՝ մինչդեռ արդի հայագիտությունը Դավիթ Անհաղթին համարում է 5-րդ դարի երկրորդ կեսի կամ 6-րդ դարի սկզբի հեղինակ, պրոֆ. Ռ. Թոմսոնի կարծիքով՝ այդ մեծ հայ փիլիսոփան հաստատ ապրել է 6-րդ դարի երկրորդ կեսին և.... գուցե բոլորովին էլ հայ չի եղել406: Ջեյմս Ռասսելի աշակերտ Սերջիո լա Պորտան, հայագիտության մեջ տակավին նոր թոթովել սկսող մի պատանի, իր մի գրախոսության մեջ մեծ ոգևորությամբ ցիտում է Թոմսոնի ինչպես այս անհիմն միտքը, այնպես էլ Խորենացու հասցեին արած անվանարկությունները407: Այս երևույթը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես են ԱՄՆ-ում «մարզում» հայագիտական երիտասարդ կադրերին՝ ի սկզբանե նրանց մղում են թոմսոնյան «անգերազանցելի» ուսումնասիրությունների գիրկը, հետն էլ՝ անվստահություն ներարկում հայաստանյան հայագիտության նվաճումների հանդեպ:

Հաջորդ զոհը 13-րդ դարի հայ մեծ մանրանկարիչ Թորոս Ռոսլինն է, որին, հիմք ընդունելով նրա Ռոսլին մականունը, փորձում են հռչակել այլազգի: Բարեբախտաբար՝ Ռոսլինին ապահայացնելու փորձերը մանրամասն կերպով մեկնաբանված են ու ջախջախիչ քննադատության ենթարկված Իրինա Դրամփյանի չափազանց կարևոր հոդվածում408: Առաջինը Ռոսլինին խառնամուսնության պտուղ դարձնելու փորձ են ա-

_____________________________

406 Definitions and Divisions of Philosophy by David the Invincible Philosopher. Transl. by Kendall B. and Thomson R. (Atlanta: Scholars Press, 1983).
407 Տե՛ս Sergio La Porta, "Christoph Burchard, ed., Armenia and the Bible: Papers presented to the Interantional Symposium Held at Heidelberg, July 16-19, 1990. University of Pennsylvania Armenian Texts and Studies 12. Atlanta: Scholars Press, 1993. Pp. X+251," Journal of the Society for Armenian Studies (Volume 7, 1994), pp. 151-155: at 153.
408 И. Р. Дрампян, "К проблемам изучения искусства Тороса Рослина," - Պատմա-բանասիրական հանդես 1997, համար 1 (145), էջ 227-240:

[էջ 215]

րել անգլիացի Դաուսեթն ու սփյուռքահայ արվեստագետ Սիրարփի Տեր-Ներսեսյանը: Արևմտյան մյուս հետազոտողներն անմիջապես հետևել են նրանց: Ֆրանսուհի հետազոտող Նիկոլ Թյերրին Ռոսլինին վերագրել է գերմանական, ավստրիացի Բուշհաուզեն ամուսինները՝ ֆրանսիական, իսկ ամերիկուհի Էվանսը՝ «արևմտյան» ծագում409։ Խեղճ Թորոս Ռոսլին... Զարմանալի է, որ Ռոսլին մականվան և ռուսերեն рослый (իմա՝ բարձրահասակ) բառի նմանությունը հիմք ընդունելով, նրան դեռևս ռուս չեն հռչակել. բացառված չէ նաև, որ այս զավեշտը նման «գյուտի» հիմք դառնա: Ռոսլինի ծագման «հարցերը լուծելուց» հետո, անցնում են նրա արվեստի վրա արևմտյան «խորագույն ազդեցությանը» (profound influence) վերաբերող ծանոթ երգին410։ Ի. Դրամփյանի հոդվածը կարդացողը կապշի, թե ինչ անհեթեթության են հասնում հայ արվեստի ձաղկման այս «գիտական» փորձերը:

Թոմսոնի «հեղաշրջիչ ուսումնասիրություններն» ուղեցույց են ծառայում նաև ավագ՝ ստաժավոր «հայագետների» համար: Օրինակ, հին հայկական գիտության խոշորագույն նվաճումներից մեկը՝ «Աշխարհացույցը» մի շարք հայագետներ պատճառաբանված կերպով համարում են Մովսես Խորենացու գրչի արտադրություն (այս առթիվ նորերս լույս է տեսել պատմ. գիտ. դոկտոր Բաբկեն Հարությունյանի շրջադարձային նշանակություն ունեցող մենագրությունը411): Վերր հիշատակված Ռոբերթ Հյուսնը, անգլերեն թարգմանելով «Աշխարհացույց»ը, նրա հեղինակի և ժամանակի մասին գրում է չթաքցված քմծիծաղով. «Ինչ վերաբերում է նախնական շարադրանքի ժամանակին, ապա, «Աշխարհացույց»ի 5-րդ դարում գրված լինելու օգտին ասվող միակ փաստարկն այն է, որ ավելի ուշ դարերում այն վերագրել են Մովսես Խորենացուն,

_____________________________

409 Նույն տեղում, էջ 227-229:
410 Thomas F. Mathews and Roger S. Wieck, eds., Treasures in Heaven, op. cit., p. 74.
411 Բ. Հ. Հարությունյան. «Աշխարհացոյց»-ը և չորս Հայքերի խնդիրը. Երևան. ՀԲՀ հրատարակչություն, 1997:

[էջ 216]

որը ենթադրում էին, թե ապրել է 5-րդ դարում, բայց որն այժմ գիտենք՝ բարգավաճել է հավանաբար 8-րդ դարի վերջերին»412 (ընդգծումը Հյուսնինն է): Այս առթիվ Հյուսնն րնթերցողին անմիջապես հղում է կարդալու, ինչպես ինքն է ասում՝ «ամենավերջին քննարկումները», որոնք, իհարկե, Թումանովի և Թոմսոնի 1960-1970-ականններին գրված թերի ուսումնասիրություններն են413: Սրանով չբավարարվելով, Հյուսնն անցնում է հաջորդ գործողությանը՝ «Աշխարհացույց»ը ներկայացնել որպես ո՛չ թե հայկական, այլ... հելենական-բյուզանդական գիտության արդյունք.

Մնաց գնահատենք «Աշխարհացույց»ի նշանակությունը: Երեմյանը բնութագրում է այն որպես «հայկական քարտեզագրության և աշխարհագրության անզուգական հուշարձան» 414, բավական փոքր մի պոռոտախոսություն, եթե նկատի ունենանք, թե որքան քիչ բան է մեզ հասել այս առարկաների մասին եղած հայկական դասական գրականությունից: Իրականությունը, սակայն, այն է, որ «Աշխարհացույց»ն իրենից ներկայացնում է հայ մտքի և մշակույթի վրա հելենական ու, ավելի ստույգ՝ բյուզանդական ազդեցության մի հրաշալի օրինակ (գիտական ջանքի մի հազվագյուտ օրինակ Հայաստանում, որտեղ գիտությունները հրապուրում էին քիչ՛ հետևորդների):

_____________________________

412 "As for the date of the original text, the only claim that ASX has to being as old as the fifth century is that it was in later centuries attributed to MX who was supposed to have lived in the fifth century but who we now know flourished probably in the late eighth" - The Geography of Ananias of Sirak (ASXARHACOYC). The Long and the Short Recensions. Introduction, Translation and Commentary by Robert H. Hewsen (Dr. Ludwig Reichert Verlag, Wiesbaden, 1992), p. 33.
413 Նույն տեղում, էջ 33, ծնթ. 122:
414 Իրականում Երեմյանի բնութագրությունը փոքր-ինչ տարբեր է՝ ոչ թե հայկական, այլ «Հին Հայաստանի աշխարհագրության և քարտեզագրության անզուգական հուշարձան». - Ս. Տ. Երեմյան. Հայաստանը ըստ «Աշխարհացույց»-ի (Փորձ VII-րդ դարի հայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա). Երևան, Հայկական ՍԱՌ՝ ԳԱ հրատ., 1963, էջ 7:

[էջ 217]

[It remains only to assess the significance of ASX. Eremyan refers to it as the 'peerless monument of Armenian cartography and geography,' a small enough boast when one considers how little has come down to us from classical Armenian literature dealing with these subjects. The truth of the matter is that the ASX represents an excellent example of the Hellenic -- specifically Byzantine -- influence in Armenian thought and culture (a rare example of scientific endeavor in Armenia where the sciences attracted few practitioners).]415

Հայկական մշակույթի և hին ու նոր hայ գիտնականների hանդեպ Հյուսնի քամաhրական վերաբերմունքն աչք է ծակում:

Այստեղ միայն մի բան կարելի է ասել, այո՛, ինչպես առաջադիմության միտված մյուս մշակույթները (ներառյալ նույն բյուզանդականը)՝ հայկական մշակույթը նույնպես մտածված և հոժարաբար կրել է համաշխարհային մշակույթի բազմաթիվ և բազմապիսի ազդեցություններ՝ յուրացնելով ու հայացնելով նրա կարևոր ձեռքբերումները: Սակայն Հյուսնը և Ընկ. այս բնականոն երևույթն անհիմն կերպով չափազանցնում են, խուսափելով արժանի գնահատական տալուց բուն հայ մտքին և նրա ինքնուրույնությանը, որ և գլխավորն է եղել «Աշխարհացույց»ի և մյուս մեծ աշխատությունների ստեղծման գործում: Պարոն Հյուսնի այս անհիմն գնահատականը և գիտության նկատմամբ հայերի անտարբերությանը վերաբերող նրա փուչ հայտարարությունը կարող են ունենալ երկու մեկնաբանություն, ա) նա անտեղյակ է միջնադարյան հայկական ծովածավալ եւ անընդգրկելի գիտական գրականության գոյությանը, բ) նրա կանխատրամադրված նպատակը կամ անբացատրելի ցանկությունը թե´ այդ ժառանգությունը եւ թե՛ նրա հին ու նոր կրողներին նսեմացնելն է (ի դեպ, Հյուսնը ևս ծագումով հայ է):

_____________________________

415 The Geography of Ananias of Sirak (ASXARHACOYC)., op. cit., p. 34.

[էջ 218]

Մեկ այլ հայտնի հեղինակ՝ Քլիվլենդի պետական համալսարանի լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր Հոն Գրեպինը, իր մի հոդվածում անդրադառնալով «Աշխարհացոյց»ին, դարձյալ, ըստ ամերիկյան «հայագիտական» շրջանակների ավանդույթի, փորձում է նսեմացնելու հին Հայաստանի մշակույթը.

Հեղինակը [ըստ Գըեպինի՝ Անանիա Շիրակացին] պարզ ասում է, որ ինքը գրել է չորորդ դարի մաթեմատիկոս Պապպուսի՝ այժմ կորսված, հունարեն «Աշխարհագրության» ազդեցության տակ: Թվում է, թե սա ճշմարտություն է (և ոչ ուշ արտագրողի լրացում), քանի որ Հայաստանից դուրս աշխատող ժամանակակից քիչ գիտնականներ են հավատ ընծայում, որ այսպիսի մի գործ կարող էր ինքնուրույն գրել այնպիսի մի գավառական, ինչպիսին էր, ենթադրաբար, յոթերորդ դարի որևէ հայը:

[The author does make clear that he was influenced by the now lost Greek Geography of the fourth-century mathematician Pappus. This would seem to be true (and not an addition by a later copyist), since few modem scholars, outside of Armenia, believe such a text could have been done independently by someone so presumably provincial as a seventh-century Armenian.]416

Ահա այսպես՝ գրչի մի հարվածով յոթերորդ դարում ապրած բոլոր հայերր հայտարարված են հետամնաց գավառականներ: Հոգուն մեծ մեղք է վերցրել Գրեպինը, քանզի նշված ժամանակշրջանում Հայաստանի բարձր աստիճանի հասած զարգացածությունն անժխտելի և անուրանալի պատմական փաստ է, որի ապացույցներից է թեկուզ նույն «Աշխարհացոյց»ը (թեև., ինչպես ասացինք, ըստ Բ. Հարությունյանի ամենավերջին համոզիչ ուսումնասիրության՝ «Աշխարհացոյց»ը

_____________________________

416 John A. C. Greppin, "Comments on Early Armenian Knowledge of Botany as Revealed in the Geography of Ananias of Shirak," Journal of the American Oriental Society, Vol. 115, No 4/October-December 1995, pp. 679-684: at 679.

[էջ 219]

Մովuես Խորենացու գրչի արգասիքն է, այսինքն՝ հինգերորդ դարի արտադրանք): Հին աշխարհի ամենաառաջադեմ ժողովուրդներից մեկի, նրա ստեղծած մշակույթի ու նաև արդի հայաստանյան հայագիտության նկատմամբ ամերիկացի այս «կարկառուն հայագետի» քամահրական ու վերամբարձ, եթե չասենք՝ հայատյաց, վարմունքը ծնվել ու սնվել է ամենևին ո՛չ-գիտական աղբյուրներից: Այս վերաբերմունքը յուրաքանչյուր ազնիվ և չնախապաշարված գիտնականի մեջ կարող է առաջացնել միայն վրդովմունք։

Գրեպինի նույնպիսի կանխորոշված կեցվածքին հանդիպում ենք մի այլ առիթով ևս: 1997 թ. մայիսին Ֆրանսիայում անցկացվելիք՝ անտիկ բժշկագիտության հարցերին նվիրված գիտաժողովի մասին զանազան թերթերի հղած իր ֆաքս-տեղեկագրության մեջ, որը ստացել և հրապարակել էր նաև երևանյան «Ազգը», Գրեպինը, մասնավորապես, գրել է, թե իբր՝ «Հայերը ոչ մի լուրջ բժշկագիտական տրակտատ չեն գրել մինչև 12-րդ դարը՝ արաբական բժշկագիտական զարթոնքից անմիջապես հետո»417: Ամեն ինչից առաջ՝ զարմանում ես, թե լեզվաբանը ե՞րբ հասցրեց դառնալ միջնադարյան հայկական բժշկագիտական գրականության այնպիսի մասնագետ, որ իրեն այսպիսի անվերապահ եզրակացություններ անելու իրավունք վերապահի:

Հին Հայաստանում բժշկագիտությունը շատ բարձր մակարդակ է ունեցել: Այսպես, Հայաստանում հիվանդանոցների գոյությունը վկայված է դեռևս 260 թ., իսկ 354 թ. կայացած Աշտիշատի հայտնի եկեղեցական ժողովի որոշմամբ Հայաստանում հիմնվեց բորոտանոցների, հիվանդանոցների և հաշմանդամների ու կույրերի համար ապաստանների մի ամբողջ ցանց, որը շարունակեց գոյատևել ևս մի քանի հարյուրամյակ: Ի գի-

_____________________________

417 «Անտիկ հունական բժշկագիտության ներթափանցումը արևելյան երկրներ», «Ազգ», 5 մարտի 1997 p., էջ 6:

[էջ 220]

տություն Գրեպինի՝ Եվրոպայում առաջին բորոտանոցները բացվել են դրանից երեք հարյուր տարի հետո միայն418։

Գրերի գյուտից անմիջապես հետո հայերը թարգմանեցին և. կիրառեցին անտիկ աշխարհի լավագույն բժշկարանները, որոնք որոշ դեպքերում մեզ են հասել միայն հայկական թարգմանությամբ419: Իսկ պարոն լեզվաբանը կամ ընդհանրապես որևէ մեկը գիտի, թե դեռ ինչ և ինչպիսի բժշկագիտական ինքնուրույն ու թարգմանական երկեր, բժշկական գիտելիքների ու փորձի դեռևս չբացահայտված ու չպարզաբանված ինչպիսի շերտեր կան բոլորովին չուսումնասիրված հայեր են հազարավոր ձեռագիր բժշկարանների մեջ:

Երկրորդ՝ Գրեպինի վերոհիշյալ հայտարարությունը պատմական իրականությանը չի համապատասխանում: Օրինակ, մեզ է հասել Գագիկ Ա Բագրատունի թագավորի օրոք, այսինքն 990-1020 թթ. միչև գրված մի ինքնօրինակ դեղագիտարան, որ հետագայում խմբագրվել է Կիլիկիայում և կոչվել « Գագիկ-Հեթումյան բժշկարան »420:

Եվ երրորդ՝ այս հայտարարության ոճն ու ենթաիմաստային քամահրական երանգը նախապաշարմունքի և կանխատրամադրվածության հետևանք են. անգամ եթե հայերն իրոք բժշկագիտական տրակտատ գրած լինեին միայն 12-րդ դարում (եվրոպական շատ ժոդովոլրդներից ավելի վաղ), ապա դա դարձւալ պետք էր նվաճում համարել, և ոչ թե ժխտական ոճով («հայերը ոչ մի լուրջ բժշկագիտական տրակտատ չեն գրել մինչև. 12-րդ դարը») հայերի պատմությունն ու արժանա-

_____________________________

418 «Հայ ժողովրդի պատմություն», հ. 2, Երևան, ԳԱ հրատ., 1984, էջ 552-558:
419 Տե՛ս Л. А. Оганесян, История медицины в Армении, т. 1, Ереван, 1946:
420 Տե՛ս Ս. Ա. Վարդանյան, «Գագիկ-Հեթումյան բժշկարանը» և նրա խմբագրական տարբերակները. - Պատմա-բանասիրական հանդես 1985, համար 2 (109), էջ 145-160. հմմտ. Stella A. Vardanian, Histoire de la Medecine en Armenie: De l'Antiquite a nos jours (Paris: Union Medicale Armenienne de France, 1998):

[էջ 221]

պատվությունը նսեմացնելու այս ցած փորձն անել: Մեկ այլ օրինակ, միչդեռ Հայաստանում բժշկագիտության զարգացման նպատակով մահվան դատապարտված հանցագործներին ենթարկում էին կենդանի հատումների (որը զգալի չափով նպաստեց անատոմիայի և ֆիզիոլոգիայի զարգացմանը), Եվրոպայում այդ գիտությունները պարզապես գոյություն չունեին: Ըստ ամերիկացի Օտտո Լ. Բերթմանի՝ այդ ժամանակաշրջանի եվրոպական համալսարաններում ժամերով վիճաբանում էին, թե ձին քանի ատամ ունի, փոխանակ բացելու ձիու բերանը և հաշվելու նրա ատամները421։

Հայկական մշակույթի դեմ կազմակերպված գրոհն անշուշտ պետք է տարածվեր նաև հին և միջնադարյան Հայաստանի կրթական համակարգի վրա: Վերն արդեն խոսել ենք Ռ. Սյունիի համապատասխան կեղծիքների մասին: Սակայն Սյունին միայնակ չէ: Պիդըր Քաուին, օրինակ, չի ուզում ընդունել, որ հայերը միջնադարում ունեցել են բարձրագույն կրթության օջախներ՝ միջնադարյան համալսարաններ: Հայաստանցի գիտնական Գ. Մուրադյանի մի ուշագրավ աշխատության մասին իր խիստ վերամբարձ ոճով գրված գրախոսության մեջ (որտեղ նա, ի դեպ, դարձյալ ժխտում է հայկական աղբյուրի ինքնուրույնությունը), Քաուին դնում է Հայկական համալսարանները չակերտների մեջ և դրանք բնորոշում իբրև «վանական ակադեմիաներ» (Armenian "universities" or monastic academies)422։ Մեկ այլ առիթով նա ավելի է պարզել իր «միտքը».

Երբեմն ասում են, թե ժամանակակից (այսինքն՝ միջնադարյան) եվրոպական համալսարանների մոդելը համապատաս-

_____________________________

421 «Հայ ժողովրդի պատմություն», Հ. 3, Երևան, ԳԱ հրատ., 1976, էջ 882:
422 Տե՛ս Քաուիի գրախոսությունը Գոհար Մուրադյանի «Գիրք պիտոյից» (Երևան. ԳԱ հրատ., 1993) աշխատության մասին՝ Le Museon 108, 1995, pp. 200-205: at 200. Գոհար Մուրադյանի պատասխանը Քաուիին հանձնված է տպագրությանև լույս է տեսնելու Revue des Etudes Armeniens 1999 թ. համարում:

[էջ 222]

խան անալոգիա է հայկական այդ ակադեմիաների hամար, սակայն ավելի ճշգրիտ զուգահեռը, վստահաբար՝ վանական դպրոցն է:

["It is sometimes suggested that the model of contemporary [i.e. medieval] European universities is an appropriate analogy to these Armenian academies, yet surely the monastic school offers a closer parallel."]423

Պարզվում է, որ շուրջ հինգ տասնամյակ (առնվազն 1291 թվականից մինչև 1340-ական թթ.) գոյատևած Գլաձորի համալսարանը, որն ունեցել է ներքին կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում, ավարտաճառերի պաշտպանություն, ուսումնառության 7-8 տարվա տևողություն և տվել է շուրջ 350 շրջանավարտ424, ըստ Քաուիի՝ ընդամենը «վանական դպրոց» է և «միջնադարյան համալսարան» կոչվելու իրավունք չունի: Իսկ ահա նույն ժամանակների եվրոպական միջնադարյան նմանատիպ կրթօջախները «համալսարան» կոչվելու իրավունք ունեն, թեև նրանք նույնպես առաջացել և սկզբնապես գոյատևել են վանական միջավայրում, նրանցում դասավանդվել են նույն առարկաները, և, ըստ Բրիտաննիկա հանրագիտարանի՝ «ուսումնառության ամենակարևոր մասը բարձրագույն գիտելիքի՝ աստվածաբանության ուսումնասիրությունն էր»425:

_____________________________

423 R. Hovannisian, ed., The Armenian People from Ancient to Modern times, Vols. 1-2, (New York, St. Martin's Press, 1997), p. 307.
424 Լ. Խաչիկյան, Գլաձորյան համալսարանը և նրա սաների ավարտական ատենախոսությունները. Երևանի պետհամալսարանի Գիտական աշխատություններ, XXIII, 1946: Լ. Խաչերյան, Գլաձորի համլսարան. -- «Հայկական սովետական հանրագիտարան», հ. 3 (Երևան, 1977), էջ 91:
425 "The crown of studies was the pursuit of the highest knowledge, theology" - The New Encyclopaedia Britannica in 30 Volumes. Macropedia. (Chicago: William Benton, Publisher, 1984). Volume 12, p. 163.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Այվազյան, Ա.,Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. - Եր.։ «Արտագերս» հրատ., 1998. 258 էջ։
Տրամադրել է՝ Արմեն Այվազյան
Scanned: Լինա Քամալյան
OCR: Լինա Քամալյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice